Ղազախստանյան իրադարձությունները և երկրում տիրող իրավիճակը օրեր շարունակ ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում էր գտնվում։

Իրավիիճակը հանգուցալուծումից դեռ հեռու է։ Երկրում օր օրի աճում էր անկարգությունները։ Երկրի ղեկավարությունը հայտնեց ահաբեկչական մտավախության մասին։ Մի քանի անգամ Ղազախստանի նախագհը դիմել էր իր ժողովրդին՝ հորդորելով ետ կանգնել անկարգություններից և երկխոսության գնալ, սակայն ցուցարարները շարունակում էին անկարգությունների շարքը։

Նրանք ցույցերը սկսել էին գազի թանկացման դեմ պայքար մղելով, այնուհետև զայրութը հասունացավ և այն վերածվեց երկրի ղեկավարության հեռացման պահանջի։

Անելանելությունը ստիպեց Ղազախստանի նախագահին դիմել ՀԱՊԿ-ին, որպեսզի համատեղ ուժերով կարողանան փրկել իրավիճակը և երկիրը կայունացման բերել։ Ինչպես հայտնի է, ՀԱՊԿ ղեկավարությունն այս տարի պատկանում է Հայաստանին։

Նիկոլ Փաշինյանը շատ արագ խորհրդակցություններ է անցկացրել ՀԱՊԿ երկրների հետ և որոշում է կայացվել համատեղ խաղաղապահ զորք ուղարկել Ղազախստան։ Հայկական տիրույթում քննադատությունների մեծ ալիք բարձրացավ։

Օգտատերերը և մի շարք հանրային ճանաչում ունեցող մարդիկ դեմ են, որ գեթ մեկ հայ զինծառայող մեկնի Ղազախստան։ Սակայն որոշում է կայացվել և Ղազախստան է մեկնել 100 հայ խաղաղապահ զինվոր։