Անկախ այն հանգամանքից, որ դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը անձնական, ընտանեկան բնույթի հրապարակումներ չի կատարում և անգամ հարցազրույցներին անձնական կյանքի մասին չի սիրում խոսել, բայց այնուամենյանիվ, դերասանի կյանքը բավականին շատ քննարկվեց։

Հայկ Պետրոսյանին ընտանեկան հրապարկումներ ստիպեց կատարել նրա դուստրը։ Հայկ Պետրոսյանը դստեր ծննդի մասին հայտնեց իր լսարանին միայն նրա ծնվելուց հետո։

Փոքրիկ աղջնակի նկատմամբ նվիրական սերն ու զգացմունքները դերասանին ստիպեցին կիսվել և հայտնել այդ մասին նաև երկրպագուներին։ Հայկի հրապարակումները դստեր մասնակցությամբ սակավ են։ Այս անգամ նա կրկին դստեր մասնակցությամբ հրապարակում է կատարել։

Հոլովակում երևում է, որ փոքրիկն առաջին քայլերն է կատարում։ Դա անչափ ուրախացրել է երիտասարդ ծնողներին։ Հայկը և կինը՝ Անին, հրապարակված հոլովակին կից մակագրել են՝ Քայլեց․․․։

Այն շատ է հուզել ծնողներին։ Վարը կցված տեսանյութում առաջարկում ենք դիտել փոքրիկի առաջին քայլերը ցուցադրող հոլովակը։