Փորձեք տարան լցնել հնարավորինս շատ դրական բառերով


Հաճախ է պատահում, որ օրվա անցուդարձը, թոհուբոհը ուղղակի անչափ հոգնեցնում է, հոգնեցնում այն աստիճան, որ ոչինչ անել չի ցանկանում մարդ և մի փոքրիկ խաղ-զվարճանքն էլ կարող է զգալի թեթևություն բերել։

Եվ հենց այդ նկատառումից ելնելով էլ ցանկանում ենք ձեզ ներկայացնել մի փոքրիկ խաղ-զվարճանք, որը կարող է կարճ ժամանակամիջոցում կտրել ձեզ առօրյա հոգսերից և մի փոքր թեթևություն բերել գլխում։

Եվ այսպես, ձեզ անհրաժեշտ է մտածել մի դրական բառ, որը կսկսվի ձեր անվան առաջին տառով և այդ բառով լցնել այս տարան։

Հոգեբանական այս հնարքը օգնում է մարդուն շարունակել մտածել դրականի մասին և կրկին կյանքին վերաբերվել դրականորեն։ Եվ վերջապես չնայած բոլոր բացասական երևույթներին՝ կյանքը հիասքաչ է և այն գեղեցիկ ու դրական, անգամ բացասական ու վատը դարձնում ենք հենց մենք ինքներս։

Դե ինչ, սկսե՞նք։ Մեկնաբանություններում եղեք ակտիվ և տարան լցրեք դրական բառերով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!