Փորձեք առանց հաշվիչի օգնության և խորամանկելու գտնել ճիշտ պատասխանը․ ստացվե՞ց


Որքան էլ օրը հագեցած ու լեցուն լինի, մի քանի վայրկյանով  առօրյա թոհուբոհից կտրվելը  երբեմն մեծ ուժ է տալիս և այն անհրաժեշտություն է։

Կարող եք լիցքաթափվել մեր առաջարկած մաթեմատիկական գլոխկոտրուկի օգնությամբ։ Այն օգնում է թարմացնել ուղեղի աշխատանքը։ Եվ այսպես, վերհիշեք մաթեմատիկական գիտելիքները և սկսեք մտածել։ Խոստացեք, որ հաշվիչ չեք օգտագործի։

Եթե, այնուամենայնիվ, ինչ-ինչ պատճառներով չստացվեց, ապա կարող եք կարդալ և մտապահել կանոնները հաջորդ առաջադրանքի լուծման համար։ Մաթեմատիկական նման արտահայտություններում առաջինը կատարվում է բազմապատմական գործողությունը՝ 20․0=0։

Այնուհետև գործողությունները կատարվում են ձախից աջ հերթականության սկզբունքով․ 40+40=80, 80-0=80, ապա՝ 80+3=83 և վերջում 83+125=208։ Ճիշտ պատասխանն է՝ 208։ Կարծում ենք համոզվեցիք, որ այն բարդ չէր։

Ուշագրավն այն հանգամանքն է, որ այսքան դյուրին վարժության լուծումն օգնում է թարմացնել ուղեղը։ Կարող եք առաջարկել նաև ընկերներին կամ ձեր դպրոցական երեխաներին և հաճելի ժամանակ անցկացնել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!