Փոսի Գայիում եմ… Արաքսյա Մելիքյանը բարկացած պատմում է իր հետ տեղի ունեցածի մասին


Դերասանուհի Արաքսյա Մելիքյանին ճանաչու և սիրում են հազարավոր հեռուստադիտողներ։ Դերասանուհին հանդես է գալիս ինչպես հեռուստատեսային նախագծերում, այնպես էլ թատրոնում։ Նա հրաշալի դերեր է կերտում և հիացնում իր հանդիսատեսին։

Վերջին շրջանում Արաքսյան է՛լ ավելի է մեծացրել սոցիալական ակտիվությունը։ Նա հետևորդներին հաղորդակից  է դարձնում իր կյանքի ուշագրավ մանրամասներին, առօրյային, ժամանցին և հանգստին։ Այս անգամ դերասանուհու օրն ավարտվել է մի տհաճ իրադարձությամբ։

Բանն այն է, որ նա դուրս է եկել սպորտ դահլիճից և տեսել, որ իր մեքենան տեղում չէ։ Նա այս մասին մի քանի հրապարակումներ է կատարել և բացատրել, որ այնտեղ, որտեղ ինքը կայանել էր իր մեքենան՝ ուղղակի չկա։

Պարզվում է, որ կայանելիս դերասանուհին չի նկատել, որ կայանում է չթույլատրված հատվածում և ճանապարհային ոստիկաններն անթույլատրելի հատվածից այն հեռացրել են։

Եվ ահա դերասանուհին գնացել է համապատասխան վայր, որպեսզի վերցնի մեքենան։ Այս մասին առավել մանրամասն կարող եք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: