Լրացել է Սարգիս Ստեփանյանի ծննդյան երեսունութ տարին։ Նա մեր օրերի լեգենդ է դարձել, ով իր կենսակերպով ու անկոտրում կամքով օրինակ ու հիացմունքի աղբյուր է շատերի համար։

Սարգիս Ստեփանյանը ծնունդով Երևանից է, իսկ հայրը՝ Աբովյանից, մայրը՝ Արցախից։ Արցախի հանդեպ Սարգսի մեջ սերն ու հարազատությունը եղել է դեռ մանկության տարիներից։

Առավել հասուն տարիքում նա սովորել է Արցախի համալսարանում՝ ստանալով ֆիզկուլտուրայի ուսուցչի մասնագիտացում։ Հետո նա իր ուսումը շարունակում է նաև Վազգեն Սարգսյանի անվան ռшզմական ուսումնարանում՝ ստանալով ոլորտի մագիստորսի աստիճան։

2014 թվականը բեկումնային ու ճակատագրական է լինում Սարգսի համար։ Նա ընկերների հետ դիմագրավում է հшկшռшկորդի հшրձшկումը, ինչի պատճառով կnրցնում է վերջnւյթները։

Այնուամենայնիվ, Սարգիսը չի հուսալքվում։ Նա ավելի է ամրանում և շարունակում է ապրել իր երկու տղա զավակների համար։

Նա խոստովանում է, որ ամենից դժվարը իր նոր տեսքով տղաների հետ հանդիպելն է եղել։ Սակայն տղաներն իրենց շատ ամուր են պահել։