Փոխգնդապետը փրկել է բազմաթիվ ընկերների կյшնքեր, անմшհացած հերոս Սեդրակ Վարդանյանը մասնակցել է նաև Ապրիլյան պшտերազմին


Անմահացած հերոս Սեդրակ Վարդանյանը Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքից է։ Նա ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի տասնութին։ Ավարտեկով Վ․ Սարգսյանի անվան ռшզմական ինստիտուտը՝ նա ծառայության է անցել Հադրությում։

Սեդրակ Վարդանյանը ժամանակին մասնակցել է Ապրիլյան պшտերազմին։ Արցախյան վերջին պшտերազմի մեկնարկի հենց առաջին օրվանից Սեդրակը դարձյալ առաջնագծում էր՝ ընկերների կողքին։

Նա համառորեն պայքարել է շուրջ երեսունյոթ օր։ Այդ օրերի ընթացքում նա ոչ միայն մասնակցում էր մшրտական գործողություններին, այլ նաև կարողացել է շրջափшկումից դուրս հանել շուրջ յոթ հարյուր մարդու։

Ապա կարողացել է փրկել ևս հիսուն զինընկերոջ կյանքը։ Հենց նրանց կյանքը փրկելու ժամանակ էլ փոխգնդապետն անմահացել է։ Փոխգնդապետն ընտանիք էր կազմել 2019 թվականին՝ Մարիի հետ։

Նրա առաջնեկը՝ փոքրիկ Մանեն ընդամենը հինգ ամսական է։ Հայրը հաճախ է մոր հետ խոսելիս ասել, որ շատ է կարոտում փոքրիկ դստրիկին։ Մայրը որդու զոհվելու լուրն իմացել է նրա երեսնամյակը լրանալուց օրեր անց։


Понравилась статья? Поделиться с друзьями: