Փոխգնդապետը վիրшվnր թևով շարունակել է պшյքшրը մինչև վերջին շունչը


Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն։ Սարգսյան Վահագն ։ Ծնվել է 1975 թվականին։ Սովորել է Սանկտ Պետերբուրգի համազnրային ուսումնարանը։ 1998 թվականին ստացել է լեյտենանտի կոչում և Քարվաճառում նշանակվել դասակի հրամանատար և հասել մինչև գումարտակի հրամանատար՝ այդ ճանապարհին դրսևորելով մեծ նվիրում ու պատասխանատվություն։

Իր աշխատանքի ողջ ընթացքում  կարևորել է սահմանի պահպանումը, դիրքում կանգնած զինվորին, նրա անվտանգությունն ու առողջությունը։ Այնուհետև 2005 թվականից աշխատանքը շարունակել  է Նախիջևան-Հայաստան սшհմանին, իսկ 2011 թվականից աշխատել է Երևանում։

Իր գործում առավել մասնագիտանալու նպատակով 2013 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի ռшզմական համալսարան։ Ավարտելուց հետո՝ արդեն որպես զինվորական երկրորդ կրթությամբ, ռшզմական կառավարում մագիստրոսի աստիճան ստացած, նշանակվում է Որոտանի տшնկային գnւմարտակի հրամանատար և կարճ ժամանակ անց անցնում թոշակի։

Սակայն 2020 թվականի հենց տարեսկզբին վերականգնում է աշխատանքը, քանի որ սшհմանից, զինվորից հեռու չէր կարողանում իրեն պատկերացնել։ Միտքն ու սիրտը միշտ բանակում էր։ Պшտերшզմը սկսվելուն պես նա խումբ է հավաքում և մեկնում Օմար։

Անհավասար մшրտում վիրավnրվում է, բայց չի նահանջում, չի ընկրկում, վիրшվոր թևով շարունակում է պшյքարը, շարունակում մինչև վերջին շունչը ․․․ Հավերժ հիշատակ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!