Հայաստանյան վերջին իրադարձությունները հայ հանրությանը մի նոր տագնապ, հուզմունք բերեցին։ Օրեր շարունակ քաղաքացիները սրտատրոփ սպասում էին հինգամյա տղայի գտնվելուն։

Մեծ հավատով բոլորը սպասում էին փոքրիկի ողջ գտնվելուն։ Սպասումներն այնքան անկեղծ ու սպասված էին, որ փոքրիկ նշույլն անգամ մարդկանց ստիպեց հավատալ, որ երեխան՝ փոքրիկ Մարատը, ողջ է։

Լուրն անմիջապես տարածում գտավ և բերեց մեծ հիասթափության, երբ պարզ դարձավ, որ լուրը, ցավոք սրտի, չի համապատասխանում իրականությանը։ Երեխան փլատակների տակ էր մնացել մայրիկի և մորաքրոջ հետ։ Գիշերը նրանց դիերն է հայտնաբերվել։

Այն մեծ բոթ էր, ափսոսանք, խոր վիշտ։ Երանի թե փոքրիկն ապրեր։ Մայրը սպասում էր երկրորդ երեխային և առևտրի կենտրոն էր գնացել ապագա երեխայի համար գնումներ կատարելու։

Ավա՜ղ, ողբերգությունն ընդհատեց նրանց կյանքը։ Ցավակցում ենք հարազատներին և ուժ ու կորով ցանկանում այս մեծ վշտին դիմակայելու համար։