Փաշինյանը Աբովյանում մասնակցում է  քաղաքապետի նախընտրական քայլերթին


Այս պահին Աբովյան քաղաքում նախընտրական  քայլերթ է ընթանում: ՀՀ վարչապետը, որը նաև  ՔՊԿ վարչության անդամ է, այս պահին ևս այնտեղ է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջադրել է  Գրիգոր Գուլյանի թեկնածությունը, որին էլ  այսօր սատարում է:

Վարչապետի  հետ  նախընտրական քարոզարշավի այս քայլերթին են մասնակցում   նաև  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը,  Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և Այլ պաշտոնյաներ:

Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է արել ակտիվորեն մասնակցել քաղաքապետի ընտրություններին և  կրկին անգամ վերահաստատել ժողովրդի իշխանությունը Աբովյանում և  առգասարակ ՀՀ-ում:

Նիկոլ Փաշինյանը նաև հույս հայտնեց, որ ընտրողները իրենց քայլը կանեն հանուն ազատության, հանուն ժողովրդավարության: Ընտրությունները մարդկանց համար  պիտի տոն լինեն վերահաստատելու իրենց իշխանությունը մեր երկրում:

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Աբովյանում կկայանան  քաղաքապետի ընտրություններ, որտեղ  առաջադրվել է 5 թեկնածու, ընդ որում   4-ն անկուսակցական են:

Նախընտրական քարոզարշավում պայքարը հիմնականում ընթանալու  է  թեկնածուներ  իշխանության աջակցությունը վայելող Գրիգոր Գուլյանի եւ գործող քաղաքապետ  Վահագն Գեւորգյանի միջեւ։

Քայլերթ Աբովյանում՝ ի աջակցություն քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի #3 Քաղաքացիական պայմանագիր «Իմ քայլը» դաշինք

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Среда, 5 июня 2019 г.

 

 


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!