Արտիստները հեռանոմ են՝ բեմում և էկրաններին իրենց տեղը թողնելով բաց։ Օրերս կյանքից հեռացավ ևս մեկ արտիստ։ Ամերիկացի այդ դերասանին ճանաչում են գրեթե բոլոր երկրներում։

Նրա մասնակցությամբ ֆիլմեը սիրված և գնահատաված են։ Իր պրոֆեսիոնալիզմով և դերասանական բարձր մակարդակի խաղով նա դարձավ լեգենդար արտիստ։ Հուլիսի վեցին կյանքից հեռացավ Ջեյմս Կաանը։ Այս դերասանը հանրության հիիշողության մեջ մնաց «Կնքահայրը» ֆիլմից, որտեղ կերտել է Սանտինո («Սոնիի») Կարլեոնեի դերը։

Նա բազմաթիվ այլ դերեր նույնպես ունեցել է, սակայն հիշվում է հենց այս լեգենդար դարձած ֆիլմով։ Ջեյմս Կաանը ութսուներկու տարեկան էր։

Կյանքից հեռացավ՝ թողնելով անուն, հարգանք և հանրության անսահման սերը։ Համացանցային հարթակը մահվան տեղեկատվությունց անմիջապես հետո ողողվեց ցավակցական և ափսոսանքի խոսքերով։

Անվանի լեգենդար արտիստի մասին գրառումներ են կատարում, տեղադրում նրա մասնակցությամբ հոլովակներ, հիշատակում նրա կերտած դերերը և հիացմունքով խոսում նրա դերասանական անցած ուղու մասին։