Այսօր ցավալի լուր է ստացվել հայազգի ֆուտբոլիստ, համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլիս Հենրիխ Մխիթարյանից։ Ֆուտբոլիստը լուրջ վնասվածք ունի։

Համացանցում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Մխիթարյանը վնասվածք է ստացել։ Բանն այն է, որ ֆուտբոլային թիմում՝ «Ռոմա»-ում, վնասվածք են ստացել ևս մի քանի ֆուտբոլիստներ։ Հենրիխ Մխիթարյանն այդ թվում է։

Մարզական բժիշկները դեռ հստակ ոչինչ չեն հայտնել ֆուտբոլիստների առողջության վերաբերյալ և տարածված հայտարարության մեջ չի նշվում, թե վնասվածքն ինչ աստիճանի է և մարմնի որ հատվածում է։ Սակայն վնասվածքը պատճառ է դարձել, որպեսզի այդ խաղացողները չմասնակցեն առաջիկա խաղին։

Տղաները դուրս են մնացել Վերոնայի դեմ առաջիկայում ընթացող խաղից։ Համաձայն տեղեկատվության խաղադաշտ չեն մտնի Ռոժեր Իբանյեսը, Ստեֆան Էլ Շարավին և Էլդոր Շոմուրոդովը, իսկ պաշտպան Ջանլուկա Մանչինին որակազրկվել է:

Առողջություն ենք մաղթում հայազգի ֆուտբոլիստին, շշուտափույթ ապաքինում և հնարավորին արրագ վերադարձ խաղերին։