Ցավալի․ 45 տարեկանում կյանքից հեռացել է ռուսական էստրադայի վառ ներկայացուցիչ


Ժամեր առաջ ռուսական լրատվամիջոցները հայտնեցին ցավալի լուր Պիեր Նարցիսից։

Երգիչը մահացել է։ Երաժիշտն ընդամենը քառասունհինգ տարեկան էր, ով ապրելու ու արարելու համար դեռ մի ողջ կյանք ուներ առջևում։ Նրա երգերը հիթեր էին դառնում և հնչում ամենուրեք։

Այս ցավալի լուրը հայտնել է երգչի տասնվեցամյա դուստրը, ով անչափ հուզիչ գրառում է կատարել համացանցում, որտեղ նշել է, որ հայրն իր համար օրինակ էր և անչափ ցավալի է, որ ալևս իր կողքին լինել չի կարող։

Աղջնակը հույս է հայտնել, որ հայրիկին դրախտում լավ կլինի։ «‎Ես նրան բաց եմ թողնում մաքուր խղճով, մաքուր հոգով։ Ես հանգիստ եմ նրա համար։

Ինձ թվում է, որ նրան ճակատագիրն էր ուղարկել, որ սովորեցնի լինել ուժեղ, իմաստուն, աշխատասեր և նպատակասլաց»,- գրել է երգչի աղջիկն, ապա ափսոսանք հայտնել նրա հետ քիչ ժամանակ է անցկացնելու համար։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!