Տեղեկություն ստացվեց, որ հեռացել մահացել է հայտնի բժիշկ Կամո Տեր-Պետրոսյանը, ով տևական ժամանակ տառապում էր հիվանդությունից։ Նա կյանքին հրաժեշտ տվեց 76 տարեկանում։

Բժիշկն 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբայրն է։ Ծնվել է Կիրովական քաղաքում։ Բազմակողմանի զարգացած անձ էր՝ օժտված մի շարք հետաքրքրություններով։

Բացի այն հանգամանքից, որ տաղանդավոր և սիրված մասնագետ էր, հրաշալի ասմունքում էր և սերտորեն կապված էր հայ գրականությանը։ Անչափ սիրում էր ընթերցել և արտասանել անվանի գրողների ստեղծագործությունները։ Սիրում էր արտասանել հատկապես արևմտահայերենով գրված ստեղծագործությունները։

Նրան հայրենակիցները հնարավորություն ունեին լսելու Ռադիոյի գրական հաղորդումների ժամանակ և գրական երեկոներում։ «Մուսալեռ» հայրենակցական միության երկար տարիների նախագահն էր։ Կամո Տեր-Պետրոսյանի հոգեհանգիստը կկայանա Սբ. Սարգիս եկեղեցում՝ հունվարի չորսին, իսկ հուղարկավորության արարողակարգը հունվարի հինգին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից:

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Առաջին նախագահի ընտանիքին։