Րոպեներ առաջ ցավալի տեղեկություն ստացվեց այն մասին, որ կյանքից հեռացել է հայտնի պաշտոնյա, ով ՊՊԾ նախկին պետի պաշտոնն է ստանձնել։

Նա Գրիգորի Հայրապետովն է, ում հանրությունը հաճախ է նկատել ՀՀ բոլոր ղեկավարների ետևից քայլելիս և անվտանգային աշխատանքներ իրականացնելիս։ Նա մահացել է Երևանում։ Նախկին պաշտոնյան կյանքից հեռացել է իր բնակարանում, որը գտնվում է «Երազ» թաղամասում։

Այս մասին հայտնում է Շամշյանը։ Այլ տեղեկություններ և դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Հայրապետովը ծնվել է 1967 թվականին։ Նա ուներ գեներալ-մայորի կոչում, որը շնորհվել էր 2019 թ․ Արմեն Սարգսյանի կողմից։

Կոչման համար նախագահն առաջնորդվել էր վարչապետի առաջարկությամբ։ Երկար տարիներ Գրիգորի Հայրապետովը եղել է պետության ղեկավարների անվտանգության պատասխանատուն, իսկ արդեն 2018-ին ստանձնել է Հայաստանի ԱԱԾ Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնը։

Բայց որոշ ժամանակահատված անց ինչ-ինչ պատճառներով նա այդ պաշտոնից ազատվեց։