Ցավալի․ կյանքից անժամանակ հեռացել է Կամերային թատրոնի նվիրյալ


Կարապետ Քեչյանին ճանաչում և սիրում են շատերը։ Ցավալի տեղեկատվություն ստացվեց այն մասին, որ անժամանակ կյանքից հեռացել է Կարապետ Քեչյանը։

Արտիստը մահացել է դեկտեմբերի քսաներերքին։ Նա երկար տարիներ աշխատում էր Կամերային թատրոնում և թատրոնի նվիրյալներից էր։

Քեչյանն իր կյանքի և աշխատանքի ողջ ընթացքում ձեռք է բերել ընկերներ և վայելել բոլորի սերը, հարգանքը։ Արտիստի անժամանակ մահվան կապակցությամբ իր սրտի կսկիծն է հայտնել Հովհաննես Ազոյանը։

Նա գրառում է կատարել, որի կարճ տողերում ցավը, վիշտը և ափսոանքն իսկապես նկատելի էին։ Դերասանը գրել է, որ երբեք չի մոռանա նրան։ Կարապետ Քեչյանի մահվան մասին պաշտոնապես հայտնել է Կամերային թատրոնը։ Հայտարարության մեջ արտիստի կոլեկտիվը իր խոր ցավն է արտահայտել և ցավակցություններ հղել սիրելի Կարոյի ընտանիքին և հարազատներին։

Մենք նույնպես հղում ենք մեր խորին ցավակցությունները դերասանի մահվան կապակցությամբ։ Հանգչես խաղաղությամբ, սիրելի՛ արտիստ։


Понравилась статья? Поделиться с друзьями: