Ցավալի․ դատարանում մահացավ Արմեն Գրիգորյանը․ տեսանյութ


Այսօր Արմեն Սարգսյանի գործով ընթանում էր դատական նիստ։Եվ արդեն մի քանի ամիս է ինչ գործընթաց էր ընթանում։

Այսօր հերթական նիստն էր ընթանում, որտեղից էլ Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նա ակնհայտ վատ էր զգում։ Շտապ օգնությունը մոտեցել է ուշ և պրոդյուսերի մոտ սրտի կանգ է գրանցվել։

Նաիրա Զոհրաբյանը գտնվում էր դեպրեսիվ վիճակում։ Նա իր խոսքում նշել է, որ ամեն բան տեղի ունեցավ իր աչքի առաջ։ Նաիրան Արմեն Գրիգորյանի մահվան մեջ մեղադրում է իշխանությանը։

Նա այս մասին գրել է․ «Արմենը մահացավ, Արմենին սպանեցին, հրեշնե՛ր։ Արմենի վերջին ժպիտը»։ Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ Արմենն իրեն լավ էր զգում։ Երբ մուտք է գործել դահլիճ ժպտում էր և օդային համբյուրներ ուղարկում։

Իր խոսքում հավելեց, որ Արմենը փրկում էր հայրենիքը, բայց, ավա՜ղ․․․ Ցավակցում ենք հարազտներին, ընկերներին։ Կից ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ Նաիրա Զոհրաբյանը մանրամսներ է հայտնում։


Понравилась статья? Поделиться с друзьями: