Րաֆֆին առաջ է մղվել, որ փրկի ընկերներին շրջափակումից․ ճանաչենք մեր հերոսներին


Անմահացած հերոս տղաներն իրենց կյանքի գնով ստիպեցին հայրենակիցներին հայրենասիրության վերաբերյալ բոլոր պատկերացումներն ու մոտեցումները փոխել։

Այսօր սիրել հայրենիքը՝ նշանակում է զարգացնել ու հզորացնել այն, որ ընկած տղաների արյունը զուր չլինի։ Նրանց գաղափարախոսությամբ ու սխրանքով կրթենք եկող սերնդին, որ վաղվա հայրենիքը հզոր լինի։ Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն։ Րաֆֆի Մանուկյան։

Ծնվել է 2002 թվականին, Լճաշեն գյուղում։ Ավարտել է դպրոցն ու մեկնել ծառայության։ Ծառայել է Ջրականում։ Ավագ հրաձիգ էր։ Երբ սկսվեց պատերազմը, նա ընդամենը մի քանի ամսվա ծառայող էր։

Սակայն դա չի խանգարել նրան մասնակցել մարտերին ու կռիվ տալ թշնամու դեմ։ Մարտի դաշտում արել է ամեն անհնարինը։ Մարտերից մեկի ժամանակ  ընկերները շրջափակման մեջ էին մնացել։ Րաֆֆին առաջ է մղվել, որ փրկի ընկերներին։

Անմահացել է պատերազմի վեցերորդ օրը։ Մեր խորին ցավակցություններն ու խոնարհումն ենք հայտնում Րաֆֆիի ընտանիքին և բոլոր հարազատներին։ Հիշատակդ հավերժ, քաջ հերոս․․․


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!