Սիլվա Հակոբյանը օրեր առաջ հայտնել է երկրպագուներին, որ առաջիկայում նոր երգ է պատրաստվում ներկայացնել։

Հայտարարությունից հետո երկրպագուները անհամբերությամբ սպասում էին երգի պրեմիերային։ Եվ ահա այսօր երգչուհին վերջապես ներկայացրեց իր նոր երգը, որը կոչվում է «Տուկ-տուկ»։

Երգի թե՛ խոսքերը և թե՛ երաժշտությունը հեղինակել է Սիլվայի քույրը՝ Մանե Հակոբյանը։ Գործիքավորումը կատարվել է Սիլվայի եղբայրը՝ Էդգար Հակոբյանը։ Այն անչափ գեղեցիկ և ռիթմիկ երգ է։ Այս շրջանում երգչուհին երկրորդ երեխայի սպասման մեջ է։

Եվ իր կարգավիճակով երգի տեսահոլովակն է՛լ ավելի է գեղեցկացրել։ Տեսահոլովակի նկարահանումներն անցկացվել են Սևանա լճում։ «Տուկ-տուկ, սիրտս է զարկում, քամու պես պարելով սերը իմ քո սիրուն կապում։ Տուկ-տուկ սիրտս է ապրում, սիրահար, սիրահար, սիրահար քո գրկում»,-հնչում են երգի բառերում։

Այն սիրո և սիրահարված սրտի նվիրական զգացմունքների մասին երգ է։ Տեսահալովակն առաջարկում ենք դիտել վարը և ծանոթանալ Սիլվա Հակոբյանի նոր ստեղծագործության հետ։