«Տներիցս մեկը նվիրում եմ Աշոտ Փաշինյանին, մյուսը՝ Մարիամ Փաշինյանին»․ Նաիրա Զոհրաբյան․ տեսանյութ


Նաիրա Զոհրաբյանը միացել է ցուցարարներին։ Նա օրեր առաջ ֆեյսբուքյան իր հարթակում գրառմամբ էր հանդես եկել և կոչ արել բոլոր ընդդիմադիր ուժերին միանալ, մեկտեղել մտքերը և միասնական ուժերով միանալ հայրենիքի փրկության պայքարին։

Այժմ նա գտնվում է ցուցարարների կողքին։ Ինչպես շատերը գիտեն Անժելա Թովմասյանն իր հայտնի հաղորդումը նունպես տեղափոխել փողոց և Նաիրա Զոհրաբյանը հյուրընկալվել էր Անժելա Թովմասյանին։

Նրանք զրուցել են հայաստանյան իրադարձությունների մասին, քննարկել և քննադատել մի շարք հարցեր։ Զոհրաբյանն իր խոսքում նշել է, որ իր մասին որոշ կայքեր զրպարտություններ են գրում և կեղծ տեղեկություն տարածում իր մասին, ունեցվածքի մասին։

Զոհրաբյանը բարկացած հայտարարեց, որ իր բնակարաններից մեկը նվիրում է Աշոտ Փաշինյանին, մյուսը՝ Մարիամ Փաշինյանին, իհարկե, եթե կգտնեն դրանք։

Նաիրա Զոհրաբյանի զրույցը Անժելա Թովմասյանի հետ ողջ մանրամասնությամբ առաջարկում ենք դիտել վարը բերված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: