«Տղաս ինձ հարցրել է՝ մա՛մ, դու մահանալո՞ւ ես»․ Անի Քոչարը պատմել է իր դժվարին օրերի մասին


Անի Քոչարի ծանր հիվանդության մասին շատերը գիտեն և գիտեն նաև, որ հայտնի լրագրողը որքան մեծ ուժի ու կամքի տեր անհատ է։

Նա ի սկզբանե որոշել էր, որ պետք է ապրի, ապրի հանուն որդու, ծնողների և հարազատների ու․․․ ապրեց։ Նա հաղթեց քաղցկեղին և այժմ Անին մեծ պատրաստակամոթյուն է հայտնում վարակել  իր ուժով ու կամքով նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։

Նա գիրք է հրատարակել հենց դրա մասին և հիմա պատրաստվում է հանդես գալ երկրորդ գրքի հրատարակմամբ։ Անին խոսել է իր ծանր ու դժվարին տարիների մասին և մի դեպք պատմել, որն անասելի հուզիչ է, բայց միևնույն պահին էլ ուսուցանող։

Անին պատմում է, որ երբ մեկ ամիս անց հիվանդանոցից թույլ են տվել գնալ տուն մի քանի օր դադար առնել, ապա վերադառնալ, մեծ ցնցոմ է եղել որդու հետ հանդիպումը։

Դավիթի համար ծանր է եղել մայրիկին առանց վարսերի տեսնելը։ Այդ մեկ ամսվա ընթացքում Անին թույլ չէր տվել, որ որդուն բերեն իր մոտ։

Որդու՝ «Մա՛մ, դու մահանալո՞ւ ես» հարցը սթափեցրել է Անիին և բերել այն եզրահանգման, որ մեկ ամսվա ընթացքում Դավիթը մեծացել է և դարձել հասուն մարդ։ Այս ուժեղ տղան մայրիկի հետ անցել է  ողջ դժվարին ճանապարհը և դարձել մայրիկի համար սյուն։


Понравилась статья? Поделиться с друзьями: