Հաճախ հայտնի մարդկանց կյանքի իրադարձություններն են, որ շատերիս համար մոտիվացիա են դառնում, և երբեմն էլ բոլորովին փոխում աշխարհընկալումը։

Ներկայացնում ենք Ալ Պաչինոյի հիշողություններից մեկը, որը դերասանը կիսվել էր հարցազրուցներից մեկում։ Դերասանը դժվարին մանկություն է ունեցել․ ընդամնեը տասը տարեկան էր, երբ կորցրեց մորը։ Մոր հետ ունեցած յուրաքանչյուր դրվագ նա պահում և պահպանում է մտքում ու հոգում։

Աշխարհահռչակ դերասանի մտապատկերներում երևում է իրենց բնակարանի վերին հարկը: Սարսափելի ցուրտ էր: Բակից նրան ձայն էին տալիս ընկերները, կանչում էին «քարշ գալ փողոցներով»: Իսկ մայրը չէր թուլլատրում:

Դերասանը հիշում է, թե ինչպես էր բարկացել և սարսափելի բղավում էր մոր վրա առանց դադարի: Իսկ մայրիկը տանում էր որդու հանդիմանանքները: «Եվ դրանով փրկեց իմ կյանքը: Հասկանո՞ւմ եք, այդ տղաները, որոնք բակ էին կանչում, այլևս ողջ չեն:

Մայրս ցանկանում էր, որպեսզի քարշ չգամ փողոցներով, այլ դասերս անեմ: Եվ հենց դրա շնորհիվ է, որ նստած եմ այստեղ և զրուցում եմ Ձեզ հետ: Ամեն ինչ շատ պարզ է, այնպես չէ՞: Բայց մենք մոռացկոտ ենք․․․»,- հուզված և արցունքոտ աչքերով մի առիթով պատմել է Ալ Պաչինոն։