Տիկին Կարին Տոնոյան, եթե ամուսին ունեք, թող ինձ հետ ժամադրվի. Անդրանիկ Քոչարյան


Ինչպես արդեն հայտնի է՝ սկանդալ է հասունացել Անդրանիկ Քոչարյանի և Կարին Տոնոյանի միջև։

Կարին Տոնոյանը համացանցային իր հարթակում մի գրառում էր կատարել, որտեղ իր զայրույթն ու վիրավորանքն էր հայտնել Անդրանիկ Քոչարյանի նկատմամբ։ Անմահ հերոս Մենուայի մայրն ադրադարձել և հորդորել է՝ հեռու մնալ և որևէ գործ չունենալ հերոսների մայրերի հետ և հանգիստ թողնել նրանց։

Այսօր Անդրանիկ Քոչարյանը ԱԺ ամբիոնից խոսեց  Կարին Տոնոյանի մասին։ Անդրանիկ Քչարյանը նշեց, որ կան մարդիկ իրենց թույլ են տալիս պիտակավորել մարդկանց։

Այնուհետև խոսեց իր որդուց և հորդորեց հետաքրքրվել և իմանալ, թե ինչով է եղել զբաղված իր որդին քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ Արցախում։

Ապա հանդուժողականության կոչ արեց և դիմելով Կարին Տոնոյանին՝ ասաց, որ եթե վերջինս ամուսին ունի, թող նա ժամադրվի իր հետ։ Այս մասին մանրմասն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: