Չնայած այն փասին, որ որոշ տեխնիկական սխալների պատճառով Տիգրան Արզաքանցյանը հնարավորություն չունեցավ շարունակել մասնակցությունը ընտրություններին, այնուամենայնիվ, շարունակում է իր ակտիվությունը քաղաքականության բնագավառում։

Նա հարցազրույցներ է ունենում, համացանցում կատարում է հրապարակումներ, գրառումներ, որոնց միջոցով ներկայացնում է հայրենիքի վերակառուցման իր տեսլականը։

Վերջերս նա միացավ Ալյանս կուսակցությանը, որի ղեկավարը Տիգրան Ուրիխանյանն է։ Արզաքանցյանը հերթական հարցազրույցն է ունեցել, որի ժամանակ իր խոսքում անդրադարձել է Սփյուռքին։ Նա գտնում է, որ պետք չէ կյանքի դժվարին պահերին հիշել Սփյուռքին և օգնություն ակնկալել։

Տիգրան Արզաքանցյանը կոչ է անում Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին ներդրումներ կատարել հայրենիքում և ձեռքի ձեռքի տալով շենացնել ու վերակառուցել Հայաստանը։

Առաջարկում է գաղթական ոգին մի կողմ դնել, վերադառնալ հայրենիք և սեփական հողի վրա հիմնել աշխատանք՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և հնարավորություններ հայրենակիցների համար։ Այս մասին առավել մանրամասն դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։