Էդմոն Մարուքյան քաղաքական գործչին հետևում են շատերը և հետաքրքրությամբ ուսումնասիրում նրա առաջ քաշած գաղափարներն ու քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունների վերլուծությունները։

Քաղաքական այս գործիչը համացանցային հարթակներում բարձր ակտիվություն ունի և մշտապես հասանելի է։ Նրա գրառումների մեկնաբանություններում հաճախ կարելի է հանդիպել նրա պատասխան-մեկնաբանություններին։

Էդմոն Մարուքյանը երբեմն նաև հանրայնացնում է անձնական-ընտանեկան դրվագներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջ բերում քաղաքական գործչի հետևորդների շրջանում։ Եվ ահա այս անգամ Էդմոն Մարուքյանը հանրայնացրել է դստեր լուսանկարը։ Հրապարակումը նա կատարել է դստեր՝ Էլիզաբեթի ծննդյան օրվա առիթով։

Դստեր լուսանկարին կից Էդմոն Մարուքյանը գրել է․ «Էլիզաբեթը դարձավ 4 տարեկան: Խաղաղ երկինք բոլոր մանուկներին»։ Լուսանկարում Էլիզաբեթը շրջապատված է ծաղիկներով և փուչիկներով և տեսախցիկին նայում է երջանիկ աչիկներով և մեղմ ժպտում։

Փոքրիկին բազմաթիվ օգտատերեր են շնորհավորել և ջերմ մաղթանքներ հղել։ Մենք նույնպես միանում ենք բոլոր շնորհավորանքներին և մաղթանքներին։