Տեսեք ինչ կախարդական սենյակ է նվիրել հայրիկն իր դստերը


Յուրաքանչյուր աղջիկ հոգու խորքում արքայադուստր է, կախարդուհի, բարի փերի։ Հիանալի է, երբ ծնողները գիտակցում են դա։ Այս աղջկա բախտը բերել է։ Նրա հայրիկը դստեր սենյակը վերածել է փերիի տնակի։

Աղջիկը միշտ երազել է ունենալ իր կախարդական ծառը, որի ճյուղերին կկարողանար բարձրանալ և թաքնվել ճյուղերի մեջ, ինչպես նաև բնի մեջ կկարողանար նստել և հետաքրքիր գրքեր կարդալ։ Աղջկա տարիքակիցներից շատերի համար նման երազանքն այդպես էլ երազանք է մնացել, իսկ այս աղջկա հայրն իրականացրել է այն։

Աղջկա հայրը տեսախաղերի նկարիչ է։ Նա դստեր համար ծառը նախագծելու համար դիտել է Դիսնեյի մուլտֆիլմներ։ Ծառը պատրաստված է բետոնից, իսկ տերևները՝ պապյե-մաշեից (սոսնձած թուղթ)։ Հետո նա ամեն ինչ ներկել է, զարդարել լույսերով և տարբեր զարդերով, անգամ թռչնաբույն է պատրաստել։

Առաջին հայացքից դա հեշտ է թվում, բայց դա այդպես չէ։ Հայրը 1,5 տարի չարչարվել է՝ դստեր երազանքն իրականացնելու համար։ Ընդհանուր առմամբ փերիի տնակն արժեցել է 4000 ԱՄՆ դոլար։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!