Տեսանյութը ցույց է տալիս ադրբեջանցի «էկոակտիվիստների» իրական մտադրությունները


ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ չնայած պաշտոնանկությանը, շարունակում է ակտիվ գործունեությունը։ Նա սոցտիրույթում նույնպես ակտիվ է, որտեղ բարձրացնում է հարցեր, որոնք Հայաստանի համար չափազանց կարևոր և կենսական են։

Այս անգամ Արման Թաթոյանը հերթական հրապարակումն է կատարել, որտեղ հերթական անգամ  բացահայտում է ադրբեջանցի էկոակտիվիստների իրական մտադրությունները և իրական դեմքը։

Արման Թաթոյանը ներկայացրել է մի տեսանյութ, որտեղ «ակտիվիստները» տեսանյութ են նկարահնում՝ զուգահեռ զրուցելով։ Թաթոյանը նաև նշում է, որ  տեսանյութը նկարահանվել է ակցիայի երկրորդ օրը։ Հոլովակում ադրբեջանցիների զրույցի հայերեն թարգմանությունները ներկայացված են, որից պարզ է դառնում ինչպես են նրանք վիրավորում և անարգում հային ու արցախցուն։

Թաթոյանը նշում է, որ արցախցու կյանքի միակ ճանապարհը փակած էկոակտիվիստներն ուղղակի հրճվում են ճանապարհը փակելու առիթով։

Այս տեսանյութն հերթական անգամ ապացուցում է ադրբեջանցու անմարդկային լինելը։  Արման Թաթոյանի ներկայացրած հոլովակը կարող եք դիտել ստորև։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!