«Տեղադրում եմ տարվաս ամենաերջանիկ պահերին արված ֆոտոները, առավոտից փնտրում եմ նման նկարներ, բայց չկան․․․»․ Անահիտ Մուտաֆյան


Անահիտ Մուտաֆյանը համացանցային տիրույթում ներկայացրել է, որ ամեն տարի այս օրերին ամփոփում է տարին՝ տեղադրելով տվյալ տարվա իր ամենաերջանիկ օրվա լուսանկարը։

Դերասանուհին նշում է, որ այս տարվա համար համապատասխան լուսանկար չի գտել՝ չնայած նրան, որ վաղ առավոտից փնտրել է։

Գրել է, որ  հայրենիք կորցրած մարդը երջանիկ չի կարող լինել։ Դրա համար մեղադրել է ՀՀ վարչապետին։ Անահիտի գրառումը բավականին կոշտ հնչերանգ է ստացել։

Նա մասնավորապես գրել է․ «Ամեն տարի այսօրը ես ամփոփում եմ տարիս․ ֆբ-ում տեղադրում եմ տարվաս ամենաերջանիկ պահերին արված ֆոտոները, առավոտից փնտրում եմ նման նկարներ, բայց չկան։ Հայրենիք կորցրած մարդը երջանիկ պահեր չի ունենում։

Մերսի քեզ փաշինյան նիկոլ, քո հոգևոր հայրը իմ սերնդից գողացավ մանկության հեքիաթը դու ոչնչացրեցիր երկու սերունդ ու մեզ էլ ողջ մնացածներիս անկյանք դարձրեցիր։ Դու անիծված ես քո սերունդները անիծված են, անգերեզման մնաս նիկոլ…»։


Понравилась статья? Поделиться с друзьями: