Օրվա խորհրդին համապատասխան՝ յուրաքանչյուրն իր մտքերի, մտորումների և հույզերի հետ է։ Հայկական ճակատագիրն այնպես է դասավորվել, որ ազգային բնորոշ հատկանիշներից էլ ջшրդերից մազապուրծ լինելն է դարձել։

Նման ճակատագրի է արժանացել նաև հայտնի ու սիրված երգիչ Թաթա Սիմոնյանը տատիկը՝ Ադրինե Հայրապետանը, ով ծնվել է 1910 թվականին և հայտնի դեպքերի ժամանակ ընդամենը հինգ տարեկան է եղել։ Նա ծնունով վանեցի է եղել։

Այս մասին պատմում է ինքը՝ երգիչը։ Նա գրել է, որ իր տատիկը ծնվել է Վանում սակայն ապրել է Երևանում հայտնի դեպքերի արդյունքում։ Թաթա Սիմոնյանը գրել է, որ տատն արդեն շուրջ երեսուն տարի մահացած է։ Նա լուսանկար է տեղադրել իր տատիկի լուսանկարի հետ միասին։

Պարզվում է՝ Թաթայի տատիկը՝ Ադրինեն, փրկվել է իր պապիկի շնորհիվ։ Պապը կարողացել է փրկել նաև Ադրինեի քույրիկի կայնքը, ով չորս տարեկան է եղել այդ ժամանակ։