Տապակած ավելուկ․ վայելեք հայկական խոհանոցի ամենահամեղ ուտեստներից մեկը


Որքան էլ քիմքին հաճելի լինի և վայելենք այլ երկրների ազգային ուտեստները, միևնույնն է ցանկություն է լինում համտեսել հայկականը։ Հայկական ուտեստները յուրօրինակ են և անչափ համեղ ու նաև օգտակար։ Ուտեստը, որը պետք է ներկայացնենք այսօր, անչափ օգտակար է։ Այն պարզ է և հասարակ՝ տապակած ավելուկ։ Անվանումն արդեն իսկ գրգռում է ախորժակը։

Անհրաժեշտ է՝

Ավելուկ

Սոխ

Ձիթայուղ

Սխտորի փոշի, չորացրած կանաչ սոխ, կարմիր պղպեղ և, իհարկե, աղ

Կարելի է թարմ սխտորով պատրաստել․ դա նախընտրության հարց է։

Եվ այսպես, չորացրած ավելուկը մանրացնել, վրան լցնել եռացրած ջուր և տասը րոպե անց ավելուկը տեղափոխել կաթսայի մեջ, հավելել ջուր, եռացնել և կրկին թափել ջուրը, իսկ ավելուկը կրկին մանրացնել։

Թավայում սոխառած պատրաստել, միացնել չորացրած կանաչ սոխը և մնացած բոլոր համեմունքները։ Այս պահին կարելի է նաև հավելել մեկ կտոր կարագ։

Այն ավելի համեղ կդարձնի ուտեստը։ Միացնել ավելուկը, խառնել, տապակել 10 ր և վերջ, կարող եք վայելել ամենահայկական ուտեստը։


Понравилась статья? Поделиться с друзьями: