Արդեն մի քանի օր է, ինչ շրջանառավում է «Տաշիր պիցցա»-ում սնված քաղաքացիների թունավորման դեպքը։ Լուրն 1-ին հերթին վախեցրեց և անհանգստություն է պատճառել շատ քաղաքացիների, քանի որ շատերն են օգտվում հանրային այդ սննդի կետից։

Նախ տեղեկատվություն եղավ, որ նրանց թիվը մեկ տասնյակին մոտ է, ապա պարբերաբար թարմացվող տեղեկատվությունից երևում էր, որ թվերը գնալով աճում են և քաղաքացիների շրջանում անհանգստությունը սկսեց կրկնապատկվել։

Վերջին տվյալների համաձայն նրանց թիվը 171 է։ Նրանք ընդունվել են ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոն, որտեղ նրանց անմիջապես տրամադրվել է առաջին բուժօգնություն, այնուհետև մասնագետները նրանց վիճակը գնահատել են թեթև և միջին ծանրության։

Թարմացված վերջին տեղեկատվությունը հայտնում է՝ թունավորված քաղաքացիներից 72-ը դուրս են գրվել։ Նրանք սնվել էին Հյուսիսային պողոտայում և Խանջյան փողոցում գտնվող «Տաշիր պիցցա»-ում։

Վերոնշյալ սննդի կետերը փակ են և կատարվում են ուսումնասիրություններ։ Քաղաքացիներին մաղթում ենք առողջություն։