Տաղանդաշատ և սիրելի դերասան Ազատ Շերենցի ծննդյան տարեդարձն է


Տաղանդաշատ և սիրելի դերասան Ազատ Շերենցի ծննդյան տարեդարձն է։ Դերասանի հարյուր ութ տարին է լրանում, իսկ նա արդեն քսանութ տարի է, ինչ մեզ հետ չէ։

Ազատ Շերենցի կերտած դերերը տիպային էին, արտահայտություններն ու խաղը՝ տպավորից։ Ֆիլմերից շատերը, որոնցում հանդես է եկել դերասանը, սիրվել ու ընդունվել են հենց նրա ներկայության և հետաքրքիր խաղի շնորհիվ։

Ազատ Շերենցը ծնվել է Վրաստանի մայրաքաղաքում, ապա տեղափոխվել Երևան։Դերասանական գործունեությունը սկսել է Սունդուկյանի անվան թատրոնում։ Սովորել է նաև Մոսկվայի հայկական թատերական ստուդիայում։

Նա հանդես է եկել այն բոլոր դասական արժեք ստացած ֆիլմերում, որոնք նկարահանվում էին ժամանակին։ Նրա խաղընկերները ևս լեգենդար թատերական դեմքեր էին, ովքեր կերտում էին ժամանակի հայ կինոն ու թատրոնը։

Շերենցը հայ կինոմատոգրաֆիայի մեջ իրավացիորեն կատակերգության հիմնադիրներից մեկն է համարվում։ Նա արդարացիորեն արժանացել է մի շարք պատվավոր պարգևների, մրցանակների և կոչումների։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!