Տաղանդաշատ Անուշ Էլբակյանը պատվավոր մրցանակների է արժանացել


Գեղեցկուհի պրոդյուսեր հայուհի Անուշ Էլբակյանը մեծագույն պատվի է արժանացել։ «Բոսթոն Գլոբ» հրատարակչության պրոդյուսեր Էլբակյանը հայտնել է՝ երկու «Էմմի» մրցանակի է արժանացել՝ Քեյթ Քոդում կլիմայական փոփոխությունների վերաբերյալ վավ․ ֆիլմի համար։

Գեղեցկուհու հայրը՝ ռեժիսոր և դերասան Արթուր Էլբակյանը, հպարտորեն գրել է, որ դստերը երկու մրցանակ են շնորհել՝ իր հավաքածուն հասցնելով հինգի։

Հիշեցնենք՝ մեր հրաշք հայուհին անցած տարի ևս երեք նման մրցանակների է արժանացել «Կորցնելով Լաուրային» աշխատանքի համար։

Նա տարբեր մրցանակների արժանացել իր արվեստի համար, որոնցից նշանավորների շարքում հարկ է նշել Բոսթոնյան մարաթոնի ահաբեկչության ու դրա հետաքննության լուսաբանման համար իր ստացած Պուլիցերյան մրցանակը։

Այս հրաշք հայուհին տավանդավոր ընտանիքի ևս մեկ մասնիկն է։ Նա ապացուցում է՝ էլբակյանական հրաշալի տաղանդն անսպառ է։ Անուշը բարձր է պահում հայերի ու իր ընտանիքի արվեստի պատիվը ողջ աշխարհում՝ հեղինակավոր մրցանակների արժանանալով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!