Տաթևիկ Ռևազյանի հուզիչ գրառումը Կարեն Վարդանյանի անժամանակ մահվան առիթով. «Դու իմ կյանքի ամենամեծ…»


Տ. Ռևազյանն անչափ հուզիչ հրապարակում է հանրայնացրել՝ իր ցավն ու կսկիծն արտահայտելով ՏՏ ոլորտի ամենատաղանդավոր և առաջատար դեմքերից մեկի՝ Կ. Վարդանյանի անժամանակ ու հանկարծակի վախճանի առիթով:

Նա գրել է, որ Կ. Վարդանյանն իր համար եղել է մեծագույն ներշնչանքի աղբյուր, ուսուցիչ, ով սովորեցրել է տեսնել ու ճանաչել հայ մանուկների մեծ ներուժն ու կարողությունները, նույնիսկ եթե նրանք ապրում են հեռավոր գյուղերում:

Տ. Ռևազյանը հիշել է  նաև, թե Կ. Վարդանյանն ինչպես էր հավատում իրեն, իր ուժերին՝ միաժամանակ վստահություն ներչնչելով:

Անկեղծանալով Տ. Ռևազյանը պատմել է, որ ամուսնու՝ Պարույրի հետ անհամբերությամբ սպասել են, թե երբ իրենց դստրիկին՝ Մոնթեային հնարավորություն կունենան ծանոթացնել Կ. Վարդանյանի հետ:

Տ. Ռևազյանը խոստանում է, որ իր դստրիկը կմեծանա՝ իմանալով Կ. Վարդանյանի կարևոր գործունեության ու ոլորտի կարևորագույն ձեռքբերումների մասին: Տ. Ռևազյանը նաև խոստանում է, որ իր դստրիկը կշարունակի Կ. Վարդանյանի գործը:

Տ. Ռևազյանի անչափ հուզիչ հրապարակումը ներկայացված է կից:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!