Վլադիմիր Պուտինը և  Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր  զանգահարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նա  շնորհավորել է գործադիրի ղեկավարին  տարեդարձի առթիվ  և մաղթել քաջ առողջություն, երջանկություն, բարեկեցություն եւ հաջողություններ պետական գործունեության մեջ: Նա  վերահաստատել  է  իր պատրաստակամությունը՝ շարունակելու Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղությամբ կառուցողական երկխոսությունը ու համատեղ սերտ աշխատանքը:

 

Նրանք քննարկել են  երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում համահագործակցության ուղղությամբ  իրենց առաջիկա անելիքները և մի շարք այլ հարցեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր շնորհավորական ուղերձն է հղել նաև  Դմիտրի Մեդվեդևը:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին Իջևանում:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!