Վլադիմիր Գասպարյանը դուրս եկավ դատարանից․ նա դժվարությամբ էր քայլում․ տեսանյութ


Վլադիմիր Գասպարյանը, ով նախկինում հանդիսանում էր Հայաստանի ոստիկանապետը, հայտնի է լրագրողների հետ ունեցած սերտ հարաբերություններով, ուշագրավ զրույցներով, որոնց ընթացքում նա երբեմն հեգնում էր։

Երիտասարդները սիրով և հումորով էին ցիտում նրա խոսքերը, որոնք արվել էին ոստիկանապետի զայրացած պահին կամ ուղղակի լրագրողների հետ զրույցների ընթացքում։

Վերջին շրջանում նախկին ոստիկանապետին առաջադրվել է մի քանի մեղադրանքներ, որոնցից մեկն էլ ապօրինի գույքի ձեռքբերումն է։

Եվ ահա օրերս դատարանից դուրս գալիս նրան մոտեցել են մի քանի լրագրողներ և փորձել մի քանի հարցեր ուղղել։ Վլադիմիր Գասպարյանը դատարանից դուրս է եկել փաստաբանների ուղեկցությամբ։ Ակնհայտ էր, որ նախկին ոստիկանապետը դժվարությամբ էր քայլում, տեղաշարժվում, հագնվում և նստում մեքենան։

Նրան օգնում էին իրեն ուղեկցող մարդիկ։ Լրագրողի հարցին՝ ձեռքբերած գույքն ապօրինի է, թե ոչ, Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է, որ դատաքնություն կլինի և ամեն բան կպարզվի։ Այս մասին մանրամասն վարը կցված տեսայութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: