Վիրավորված զինծառայողը վիրահատվել է․ նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր


Ինչպես արդեն հայտնի է շատերին, դեկտեմբերի երեքին զինվոր էր վիրավորվել։ Նա հրազենային վիրավորում էր ստացել։ Դեպքի մանրամասները դեռևս հայտնի չեն, սակայն հետաքննությունը շարուանկվում է և համապատասխան մարմինները այն բացահայտելու և պարզաբանելու համար ամեն բան անում են։

Զինվորականն այս պահին գտնվում է զինվորական հոսպիտալում, որտեղ համապատասխան բուժում է ստանում։ Նա վիրահատության է ենթարկվել։

Արամ Թորոսյանը, ով հանդիսանում է ՊՆ մամուլի քարտուղարը, խոսելով վիրավորում ստացած զինծառայողի մասին, իր խոսքում նշել է,

որ զինծառայողի առոջական վիճակը բոլորի ուշադրության կենտրոնում է և բուժհաստատությունում համապատասխան մասնագետները նրան հսկողության տակ են պահում, ապա հավելել է, որ զինծառայողի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր և փոփոխության դեպքում անմիջապես կտեղեկացնեն։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի երեքին ժամը 20:00-ի սահմաններում հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Գ. Հ.-ն: Դեպքի մարամասներն դեռևս անհայտ են։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!