«Վիրահատությունից հետո աչքերս բացում եմ ու մեկը սիրուն աչքերով վրաս է նայում, սիրահարվում եմ․․․»․ պատմում է պատերազմի մասնակից Էդմոնդը․ տեսանյութ


Էդմոնդ Հովակիմյանն իրական և մեր կողքին ապրող հերոս է։ Նաч ընդամենը տասնվեց տարեկան էր, երբ ջանք ու եռանդ չխնայեց և ինքնակամ գնաց սահման հայրենիքը պաշտպանելու։

Էդմոնդը լրագրողի հետ զրույցում պատմել է, որ իր դպրոցում Վերջին զանգի արրաողությունը տեղափոխել են, որպեսզի նա նույնպես հնարավորություն ունենա մասնակցելու միջոցառմանը։

Հայրենասեր հայորդին քառասունչորսօրյա պատերազմին նույնպես մասնակցություն է ունեցել, որտեղ վիրավորում է ստացել։ Այդ օրը հարազատ եղբոր ծննդյան օրն էր։ Էդմոնդը հիշում է, որ այդ օրը զանգահարեց եղբորը, շնորհավորեց, ապա հայտնեց, որ ձեռքը կտրվել է։

Այս ամենի մասին Էդմոնդն այսօր լայն ժպիտով է պատմում և մանրամասները հայտնում հումորով։ Այս ամենից զատ դժվարին օրերին երիտասարդը սիրային փոքրիկ պատմություն է ունեցել։

Նա երբ հիվանդանոցում բացել է աչքերը, գեղեցիկ աչքերով մի աղջիկ է տեսսել, ում սիրահարվել է, սակայն վերջինս չի ցանկացել հաշմանդամ ընկեր ունենալ և նրանց շփումը կարճ ընթացք է ունեցել։ Մանրամասն դիտեք վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: