Վերին Շորժայում անմահացած հերոսը, ում մարմինը գտան օրերս


Ինչպես արդեն երեկ պաշտոնապես տեղեկացրեցին՝ հարյուր հինգ զոհ ունենք։ Երբեք երկու բառն այսքան մեծ ցավ չէր պատճառել։ Հայ ժողովուրդն ուղղակի սարսափի մեջ է ապրում։

Սարսափ, որ պարտադրված պետք է կրի հայը։ Այս օրերին ընկած հերոսներից մեկն էլ ահա այս երիտասարդն է, այն հայրենասերը, ով կյանքը չխնայեց հայրենիքի համար և այն նվիրաբերեց, որ մենք ապրենք։

Այս երիտասարդը Գոռ Վարդանի Ասատրյանն է։ Գոռը ծնվել է 1999 թվականի, հունվարի 9-ին։ Ընկել է Շորժայի դիրքերում։

Նա վեց  հոգով կռվել է հիսունի դեմ։ Անշնչացած մարմինը գտել են օրերս։ Իր և մեր հայրենիքն էր պաշտպանում իր լույս ընկերներով, որ քոչվորը չմտնի մեր տուն, չպղծի մեր  ընտանիքները։

Եվ հավատացեք՝ նա այնքան երազանքներ և նպատակներ ուներ։ Գոռի եղբայրն այս պահին էլ ճակատում է և շարունակում է եղբոր սրբազան գործը, այն է՝ հայրենիքի պաշտպանությունը։


Понравилась статья? Поделиться с друзьями: