Ցավոք սրտի, Ադրբեջանում դեռ ունենք գերիներ։ Ժամեր առաջ տեղեկատվություն ստացվեց, որ հինգ ռազմագերիներ վերադառնում են հայրենիք։ Նշվում է, որ գերիների վերադարձի համար այս անգամ միջնորդ է հանդիսացել Հունգարիան։ Հինգ գերիներն էլ գերեվարվել էին նոյեմբերի տասնվեցին։

Տղաների անունները ներկայացնում ենք ստորև․ Սարգիս Աբրահամյան, Արման Խաչատրյան, Վահե Աղաջանյան, Սուրեն Խաչատրյան, Արամ Ավետյան։

Այս մասին իր վերլուծությունն է ներկայացրել Տիգրան Խզմալյանը։ Նա նշել է, թե ինչո՞ւ հենց Հունգարիայի միջնորդությամբ նրանք վերադարձվեցին։ Այդ մասին Խզմալյանը երկու պատճառ է նշում։

Նա գրել է․ «Ինչու՞ հենց Հունգարիայի միջնորդությամբ։ Երկու պատճառով՝ 1. Հունգարիան միակ ԵՄ պետությունն էր և Թուրքիայի հետ երկրորդ NATO երկիրը, որին Բայդենը չի հրավիրել «Ժողովրդավարության գագաթնաժողովի»,

2)Հունգարիան շտապում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները ՀՀ հետ, քանի որ Թուրքիան էլ հրահանգ ստացավ ԱՄՆ-ից դա անելու։ Ինչևէ՝ շնորհակալությու՜ն»։