Վարչապետի երեխաները, բոլորը մարզվում են գեղասահքի դպրոցում և ամեն օր աչքիս առաջ են երեխաները․․․


Օրերս տեղեկություն տարածվեց, որ «Գեղասահքի ֆեդերացիայի» նախագահ Մելանյա Ստեփանյանը մեղադրվում է պաշտոնի չարաշահման մեջ։ Նշվում է, որ նա պետական գումարներ է սեփականացրել։

Տիկին Ստեփանյանը երգչուհի Սոնա Ռուբենյանի սկեսուրն է։ Մելանյան չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Լրագրողի հետ զրույցում հայտնել է՝ ինքը լավ գիտի, թե այս ամենն ինչի համար է արվում։

Տիկին Ստեփանյանն, ասում են՝ հակաիշխանական տրամադրիվածություն ունի, այդ պատճառով էլ նրան առաջադրվել է մեղադրանքը։

Իսկ ինքը Մելանյան լրագրողի հետ զրույցում ասել է․ «Ես իշխանությունների դեմ ոչինչ չունեմ, եթե ինչ-որ մի բան ունենամ, ամենավերևից մինչեւ Ազգային ժողովով, վարչապետի երեխաները, բոլորը մարզվում են գեղասահքի դպրոցում և ամեն օր աչքիս առաջ են երեխաները: Սա դիտմամբ սարքած բան է` 2-3 ծնողի կողմից:

Այդ ծնողներից մեկը հենց ինքն է չարաշահում իր ամուսնու պաշտոնը, այդ պաշտոնյայի կինն է հենց իր 2-3 ընկերուհիների հետ: Ձեռք չի տալիս, հիմա կապերը շատացել է, ինչքան սուտ բան կա՝ տարածում է»:


Понравилась статья? Поделиться с друзьями: