Վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմել է քաղաքացիներին


Գործադիրի ղեկավարը ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմել է քաղաքացիներին և  մանրամասնել կառավարությունում քիչ առաջ  տեղի ունեցած խորհրդակցության, ինրպես նաև դռնփակ ռեժիմով  տեղի ունեցած որոշակի քննարկումների մասին: Ըստ նրա, ակցիայի նպատակը եղել է արձանագրել Հայաստանում իրապես անկախ  և անաչառ դատական համակարգ ունենալու ժողովրդական պահանջը, որին միտված կոնկրետ գործողություններ են սկսվում: Սա նաև միջոց էր ի ցույց դնելու   հանրային վրդովմունքը դատարանների սխալ գործունեությանը:

Փաշինյանը  դիմել է   դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակած մեր քաղաքացիներին և  խնդրել   ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը:

Կառավարության  ղեկավարը  նաև հատուկ  շնորհակալություն  է հայտնել  քաղաքացիներին  բողոքի ակցիային մասնակցելու համար:


Понравилась статья? Поделиться с друзьями: