Վարչապետը  ներկայացրել է  հակակոռուպցիոն դատարանի  ստեղծման նոր  մոդելը


Այսօր գործադիրի  ղեկավար Նիկոլ Փաշինյանը  հայտնել  է, որ  շուտով հակակոռուպցիոն նոր դատարան կստեղծվի: Նա խոսել է այս դատարանի գործառույթների  մասին և լրագրողներին է ներկայացրել մանրամասն տեղեկատվություն այս ստեղծվելիք կառույցի աշխատանքի  մասին:

Ըստ կառավարության ղեկավարի,  պետք է  ստեղծեն  հակակոռուպցիոն դատարան և միջազգային դոնորներին փորձեն  համոզել, որ իրենք ամբողջ ֆինանսական բեռը՝ աշխատավարձի մասով, կարողանան  վերցնել  իրենց վրա։ Արդյունքում հանրությունը իսկապես կտեսնի, որ անկախ դատական համակարգն օգուտ է պետության ու յուրաքանչյուր քաղաքացու համար, իսկ  երեք տարի հետո արդեն իրենք հստակ կկարողանան մարդկանց բացատրել,  որ  դատավորներն արդեն  պետք է ստանան ամսական, օրինակ՝ 2,5 կամ 3 միլիոն աշխատավարձ:

ՀՀ վարչապետը ստեղծված խնդրի վերաբերյալ  ասաց, որ կառավարությունն արդեն  իսկ քննարկումներ է ունեցել   միջազգային  տարբեր գործընկերների հետ:

Նա  այդ գործընթացի հետ կապված,մասնավորապես ասաց, որ  այդ աշխատանքը  անպայման պետք է շարունակական բնույթ կրի, որպիսի գործընկերներն  այդ համապատասխան  աջակցություն  ցուցաբերեն  Հայաստանին:

 


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!