Վարչապետը մասնակցել է Սարդարապատում  Հանրապետության օրվա միջոցառմանը


Այսօր մեր երկիրը  նշում է Առաջին Հանրապետության հռչակման 101-ամյակը: ՀՀ  կառավարությունը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ  մասնակցել  է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը:

Արամ Մանուկյանի կերտած հայրենիքում չպետք է տեղ ունենա  կոռումպացված ու ծախու պաշտոնյան. գործադիրի ղեկավարը հանդես է եկել շնորհավորական ելույթով:

«Այսօր մենք տոնում ենք մեր հազարամյա պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը, Առաջին հանրապետության հիմնադրման օրը»,- ասել է   վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ապա նա ընդգծել է. Այսօր մենք  կանգնած ենք սուրբ հողի վրա:

«Սիրելի՛ հայրենակիցներ, այստեղ է հեղվել այն սուրբ արյունը, որով ապրելու և լինելու իրավունք է նվաճվել մեզ համար, մեր ժողովրդի ու նրա ինքնության համար:

Այստեղ հեղված սուրբ արյան վրա է կառուցվել մեր պատմության առաջին հանրապետությունը և այստեղ հեղված սուրբ արյունն է ապացուցել, որ հայ ժողովուրդը կենսունակ ժողովուրդ է, ապրելու ժողովուրդ է և նրա պատմությանը վերջակետ դնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման: Ահա սա է ամենակարևոր պատճառը, որ ամեն տարի մայիսի 28-ին մենք միասին հավաքվում ենք այստեղ:

Մենք գալիս ենք ասելու, որ գիտակցում ենք մեր պատմական պատասխանատվությունը Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի հերոսների առաջ:

Հանգչե՛ք խաղաղությամբ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հաղթանակը կերտած հրամանատարներ, պետական այրեր՝ Արամ Մանուկյան, Թովմաս Նազարբեկյան, Դանիել Բեկ-Փիրումյան, Դրաստամատ Կանայան, Մովսես Սիլիկյան, Քրիստափոր Արարատյան, Պողոս Բեկ-Փիրումյան, որովհետև ձեր սխրանքը, ձեր գործը տեր ունի այսօր:

Եվ ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, Կեցցե՛ Արցախի հանրապետությունը, կեցցե՛ն Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսները, կեցցե՛ն Առաջին հանրապետության հիմնադիր հայրերը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»,- իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

 


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!