Վարդան Օհանյանն այսօր առաջին քայլերն է անում և առաջինն այցելել է Եռաբլուր՝ ներողությունը շուրթերին


Պատերազմի երկար ու ձիգ քառասունչորս օրը հայի մտքից, սրտից երբեք չի կարող ջնջվել։ Երբ առօրյայի, կյանքի ընթացքի մեջ մի պահ շեղվենք, Եռաբլուրը կհիշեցնի։ Եռաբլուրի քամին կբերի ու չի տանի։ Այդ օրերին մարդիկ, ովքեր առաջնագիծ մեկնել չկարողացան տարաբնույթ պատճառներից ելնելով՝ իրենց պարտքն էին կատարում թիկունքում։

Հիմա, երբ ամեն բան ավարտված է և թվում է իրականությունը բարձրացել է կոկորդիդ, խեղդում է, նայում ես շուրջդ, տեսնում, թե որքան հերոս կորցրեցինք, ավելին վիրավորված, մասնատված մեր շուրջն են, ապրում են մեր կողքին ու փորձում արարել։

Մեր շուրջն ապրող հերոսներից է հաղորդավար Վարդան Օհանյանը։

Առաջնագծում փրկության կռիվ է տվել և վերադարձել վիրավորված։ Այսօր արդեն փորձում է քայլել և 1-ին վայրը, ուր այցելել է հաղորդավարը, Եռաբլուրն է։

Հենակների օգնությամբ, ներողություն մրմնջալով, հասել է Եռաբլուր և ներողություն խնդրել տղաներից, որ չկարողացան պահել նրանց պահած հայրենիքը։


Понравилась статья? Поделиться с друзьями: