«Վահես վերածնվեց․ այսօր իմ տանը, ինչպես նախկինում, լսվում է Վահեի ճիչն ու ծիծաղը»․ հերոսի մայրը կրկին մայրացել է․ մանրամասներ


Տիկին Ստելլան անմահացած հերոս՝ Վահե Բաղդասարյանի հերոսածին մայրն է։ Մայրը կիսվելով հիշողություններով՝ պատմել է՝ որքան էր Վահեն ոգևորվել, երբ զինկոմիսարիատում հայտնել են ծառայության մեկնելու մասին։

Մայրն առաջիններից է եղել, ով ոգևորել է որդուն և ուրախացել նրա հետ։ «Կյաժը»․ այսպես էին Վահեին դիմում ընկերները, ծառայել է Մատաղիսում, ապա Թալիշում։

Վահեի հետ ունեցած վերջին զանգը միշտ ականջներում է։ Այդ զրույցն ասես այդպես էլ չի ավարտվել։ Այն մոտավորապես մեկ ժամ է տևել և այդպես էլ մնացել։

Վահեն ընկել է սեպտեմբերի երեսունին։ Ընտանիքն այդ մասին իմացել է հոկտեմբերի չորսին։ Վահեի զոհվելուց հետո ընտանիքի համար ապրելը ծանր է, գրեթե անհնարին և երկար մտորումներից հետո հստակորեն որոշել են՝ երեխայի ճիչ պիտի բերեն տուն։

«Որոշեցի՝ Վահես պիտի վերածնվի և այդպես էլ եղավ։ Ահա նորից գրկում եմ Վահեիս և իմ տանը, ինչպես նախկինում, լսվում է Վահեի ճիչը և ծիծաղը»,- արցունքն աչքերում հայտնել է հերոսի մայրը։


Понравилась статья? Поделиться с друзьями: