Վահագն Ալեքսանյանը ամբիոնին էր մոտեցել Ռոբերտ Քոչարյանի նկարով․ մանրամասները տեսանյութում


Ազգային Ժողովում նիստերի ընթացքը թեժ բնույթ ունի։ Այսօրվա նիստի  ընթացքում ամբիոնին մոտեցավ Վահագն Ալեքսանյանը և իր ելույթում անդրադարձավ «Հայաստան» դաշինքի պատգամավորներին՝ ասելով, որ անհասկանալի է Գորիսում Առուշ Առուշանյանի հաղթանակը ԱԺ դահլիճի ամբիոնում կապիտալացումը։

Այնուհետև իր ելույթում մանրամասնել է, թե ինչպես է տեղի ունեցել Առուշանյանին ընտրելու ընթացակարգը։

Ըստ Ալեքսանյանի՝ Առուշ Առուշանյանի հայրը,  թակելով քաղաքացիների դռները, խնդրել է ընտրել որդուն ոչ թե քաղաքական նկատառումներից ելնելով, այլ զուտ  որդու կալանքից ազատվելու համար։

Վահագն Ալեքսանյանը ամբիոնին  էր մոտեցել Ռոբերտ Քոչարյանի նկարով, որը ցույց տալով՝ հայտարարել է, որ եթե անգամ այդ նկարը տանեն և փակցնեն Ռեալ Մադրիդի շապիկին,այդ խումբը էլ երբեք ոչ մի խաղի ավարտին հաղթանակ չի գրանցի։

«Էս  մարդու նկարը որտեղ որ տանեք դնեք՝ նույնիսկ եթե Ռեալ ՄԱդրիդի շապիկի վրա դնեք, էլ ոչ մի խաղ չի հաղթի էդ թիմը, ուր մնաց ընտրություն հաղթեք»,- հայտարարել է ՔՊ-ական պատգամավորը։ Մանրամասները՝ կից տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: