Այսօր ոստիկանությունում եղել է աշխատանքային խորհրդակցություն: Այն գլխավորել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ գործադիրի ղեկավարը կոնկրետ հարձնարարականներ է տվել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին և Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանին՝ այսպես կոչված << սևազգեստ մարդկանց >> ճիշտ ուղու վրա դնելու գործընթաց սկսել:
Վալերիյ Օսիպյանը հստակ կարգադրել է անկախ իրենց զբաղեցրած դիրքից ու պաշտոնից օրինախախտների և ոստիկանների օրինական պահանջները չկատարող անձանց օրենքի սահմաններում տալ բավականին խիստ ու կոշտ հակադարձում:
Ոստիկանապետը աշխատակիցներին հստակ հանձնարարական է տվել անխտիր բոլոր հայտնաբերել օրինախախտներին և խստորեն պատասխանատվության ենթարկել:
Այսուհետ ժամը 23:00-ից հետո լռության կանոնների խախտման դեպքերը բացահայտելու և մեղավորներին խստորեն պատժելու համար, ոստիկանները կկիրառեն օրենքով նախատեսված բոլոր կոշտ միջոցներ:
Ոստիկանության պետն այս ամենից բացի, նաև հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել նախկինում կատարված տարբեր հանցագործությունների բացահայտումներին: Ի հավելումն այս ամենի արձանագրեց, որ ցածր ցուցանիշներ գրանցած բաժիններում պարտադիր կլինեն կադրային փոփոխություններ: