Սիրված ու ինքնատիպ երգիչ Սևակ Խանաղյանը շատ հաճախակի է նորություններ ներկայացնում։ Նա նոր գործ է ներկայացրել, որը վերնագրված է «Կիլոմետրեր»։
Երգի երաժշտությունն ու մեղեդին հեղինակել է անձամ երգիչը՝ Սևակը։ «Կիլամետրեր» վերնագրով նոր երգը ոճային առումով որոշակի առնչություն ունի Սևակի նախորդ գործերի հետ։
Սևակի ոճը տարիների ընթացքում այնքան է ամրացել ու հաստատուն դարձել, որ այն անհնար է դարձել շփոթել այլ հեղինակների գործերի հետ։
Երգի թեմատիկան դարձյալ սերն է։ Այն պատմում է սիրահարների միջև անհաղթահարելի հեռավորության և այդ հեռավորության պատճառով առաջացած հույզերի մասին։ Երգը մատուցվում է ուշագրավ տեսանյութի զուգակցությամբ։
Երգին զուգահեռ մատուցվող տեսահոլովակի ռեժիսորը Դավիթ Նավոյանն է։ Տեսահոլովակում որպես մոդել հանդես է գալիս Էլիզա Մուրադյանը։ Սևակի նոր, գեղեցիկ ու հետաքրքիր գործը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ՝ թողնելով նաև ձեր կարծիքը։