Սիրված երգիչ Սևակ Ամրոյանին սոցհարթակում հետևում են հազարավոր օգտատերեր։ Երգչի ամուսնությունից հետո նրա կնոջ՝ Քրիստինայի սոցհարթակը նույնպես համալրվեց հազարավոր հետևորդներով։

Ամուսինները հաղորդակից են դարձնում հետևորդներին իրենց կյանքի ուշագրավ մանրամասներին։ Ամուսնությունից հետո զույգը սկսել է ճամփորդությունների շարք։

Նրանք համատեղ ճամփորդում են, վայելում են կյանքը և միմյանց, իսկ մանրամասներով կիսվում համացանցային իրենց հարթակներում։ Արդեն տևական ժամանակահատված է, որ հանրությունը խոսում է երգչի կնոջ հղիության մասին, սակայն լուրը պաշտոնապես նրանք չէին հաստատում։

Եվ ահա օրերս Սևակ Ամրոյանը նոր հրապարակմամբ է հանդես գալիս, որտեղ հղի կնոջ հետ ջերմ գրկախառնված է։ Լուսանկարն անչափ ջերմ ու լուսավոր է և այնքան շատ սեր է ճառագում։

Լուսանկարը հազարավոր հավանումների է արժանացել և կարճ ժամանակահատվածում մեկնաբանությունների դաշտը ողողվել է հազարավոր ջերմ ու բարի մաղթանքներով։ Մենք նույնպես միանում ենք բոլոր մաղթանանքերին։